Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայ-ֆրանսիական համագործակցության սերտացում

ՀՀ ԱՆ. Հայ-ֆրանսիական համագործակցության սերտացում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ֆրանսիահայ բժիշկների միության նախագահ (Armenian Medical Union of France) Միշել Շահինյանին: 

Հյուրը նշեց, որ միության անդամներն ամեն  տարի այցելություններ են կատարում  Հայաստանի մարզեր: Նրա խոսքով` եթե նախկինում աշխատանքը կենտրոնացած էր գլխավորապես մայրաքաղաքում, ապա այժմ իրենք ընդլայնել են  գործունեության շրջանակը` ընդգրկելով նաև Հայաստանի մարզերը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետների միջև ակտիվ համագործակցության անհրաժեշտությանը:

Արմեն Մուրադյանը  կարևորեց մարզային բժիշկների Ֆրանսիայում վերապատրաստվելու և հետագայում մասնագիտական գործունեությունը հայրենիքում շարունակելու հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաև  համագործակցության սերտացման, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակչության առողջական խնդիրների լուծման նպատակով Ֆրանսիայում գործող այս բարեգործական կառույցի կողմից  տարբեր տարիների կտրվածքով աշխատանքներ են իրականացվել առողջապահական մի շարք ուղղություններով:

Շուրջ 200 մասնագետ անդամակցում է  1975 թվականին Փարիզում ստեղծված Ֆրանսիահայ բժիշկների միությանը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ